Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:
Թասմագամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։
Շուրջ 680.000 ձայն ստացած Փաշինյանը խոսեց իր ընտրողների հետ: Այս անգամ խոսեց նաև իրեն չընտրողների,բայց նաև իր քաղաքական հակառակորդներին չընտրողների հետ: Շատ մեղմ և հանգիստ ինչ որ տեղ նաև տոլերանտ մոտեցմամբ փորձելով իրեն չընտրողներին մաքսիմալ լոյալ պահել իր քաղաքական կերպարի նկատմամբ:
168.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նման հայտարարությունները հատկապես այն համատեքստում, երբ այսօր շրջափակված է Արցախը, իսկ արցախահայության անվտանգության երաշխավորը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասուլիսից առաջ ընդունված դեղերը ազդել են բացառապես Նիկոլի վարքագծի վրա, բայց ոչ՝ արտահայտած գնահատականների ու մտքերի բովանդակության եւ սրիկայութայն վրա։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։ Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների թիվն աճել է 69%-ով։ Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր արած որևէ հայտարարություն չի փոխում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ 6-րդ կետի:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ.-ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար:
Ասում է՝ մենք մեզ պետք է դիրքավորենք որպես ֆորպո՞ստ, թե՞ դաշնակից։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Փաշինյանը իր ասուլիսի վերջում Aravot.am-ից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին ի պատասխան մի շարք հակասական բաներ ասեց, բայց մի միտք կարևոր էր, նա խոստովանեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ոչ նախկինում, ոչ ներկայում «չկա զիջման գիծ»: Չկա գիծ, որ իմանանք մինչ սա զիջում ենք և հետո խաղաղություն կլինի:
Հայ զինվորի դին գտնվում է չեզոք գոտում. ինչ է անում իշխանությունը
Ցավալի է, որ անգամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որով ներկայիս ՀՀ–ն «Ադրբեջանի պատմական հողն է» չօգնեց Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին որևէ բան հասկանալ հարևան հակառակորդից:
Այսօր հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հասարակությունը պատրաստ չէր 2020 թվականի պատերազմին, բա Դո՞ւք, Փաշինյանն ասաց. «Ես էլ պատրաստ չէի, որովհետև ես հո օդի՞ց չեմ ընկել. բա ես էլ քաղաքական կենսագրություն ունեմ, ես էլ պատկերացում, ընկալում ունեմ: Ավելին ասեմ՝ ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ այդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչև ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի: Որովհետև եթե զիջման չափը տեսանելի է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որ եղել է, և այսօր էլ պրոբլեմը դրա մեջ է:
Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:
«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Առավոտի» լրագրողը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ պատիժը քրեաիրավական հասկացություն է:
Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ եթե նա հայտարարում է, որ Ղարաբաղն ինքը պետք է բանակցի իր անվտանգության հարցով, արդյո՞ք Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու կառավարության խոստումը ժամկետանց պետք է համարել, ապա հավելեց, որ Ադրբեջանը չի համաձայնում նստել Արցախի հետ նույն սեղանի շուրջ բանակցությունների:
Ադրբեջանը կարող է բարձրացնել Հայաստանում ադրբեջանցիների «վերադարձի» հարցը. Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հարցին, նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցով այն է, որ իր քաղաքացիները Հայաստանի տարածքով պետք է տեղաշարժվեն ոչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առնչություն չունենալով հայ սահմանապահների ու մաքսավորների հետ։ Նա սա որակեց թշնամության օրակարգի շարունակություն՝ նկատելով. «Մենք պատրաստ չենք այնպիսի կարգավորումների, որ Հայաստանի սուվերենությունը կնսեմացվի»:
«Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք՝ արդյո՞ք մենք որոշում ենք, որ միջազգային հանրության դեմ կռիվ ենք տալիս. այսինքն՝ պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը։ Մենք այսօր տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում, և նաև Ուկրաինայի իրադարձությունների տիրույթում շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի վերաբերյալ, և այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանի վրա։
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում դելիմիտացիայի գործընթացների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ շատ հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն:
Չկա այնպիսի երթուղի, որ մենք ասենք՝ չէ, այդ երթուղին մեզ համար անընդունելի է։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ Լաչինի միջանցի փակման խնդրին վերաբերող հիմնական ուղերձը մեկն էր՝ «մենք փաս», այսինքն՝ Հայաստանը որևէ քայլ չի կարող կատարել ճանապարհի բացման համար։
ՀԱՊԿ-ը Հայաստանի փոխարեն այլ երկրում զորավարժություններ անցկացնելու առաջարկներ կմշակի: Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար: Ria Novosti-ի փոխանցմամբ, այս մասին քիչ առաջ ասել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից անցած տարի ևս ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների, վիրավորների զավակների և բռնի տեղահանված երեխաների համար։
Պաշտոնական Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Այս ասուլիսով Նիկոլը հստակ ասում է, որ իր վրա այլևս հույս չդնեք և մեղայականով ընդունում է իր կոպիտ սխալները (ոչ բոլորը): Ավելի կարճ` ընդդիմությունը ճիշտ էր, իշխանությունը ձախողել է ամեն ինչ»:
Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցելու սցենար եղել է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ ունենա։
Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է: