Որ դեպքում Հայաստանը չի դիմի ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման համար. պարզաբանում է Փաշինյանը

Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ եթե նա հայտարարում է, որ Ղարաբաղն ինքը պետք է բանակցի իր անվտանգության հարցով, արդյո՞ք Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու  կառավարության խոստումը ժամկետանց պետք է համարել, ապա հավելեց, որ Ադրբեջանը չի համաձայնում նստել Արցախի հետ նույն սեղանի շուրջ բանակցությունների:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով՝ նկատեց, որ որևէ բան ժամկետանց համարել պետք չէ և չի կարելի։ Ըստ նրա՝ հարցն այն է, թե որևէ առաքելություն ինչ բանաձևով է իրագործվում։

«Այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ սկսած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից, այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մասն է,- նկատեց Փաշինյանը՝ պարզաբանմամբ,- Երբ մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ի՞նքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ  ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցով։ Մենք այս խոսույթը որպես ի՞նչ ենք բարձրացնում. այդ թվում՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր։ Եթե Ձեր ասածն է, մենք ընդհանրապես պետք է այդ հարցով չզբաղվենք»:

Այս համատեքստում գործադիրի ղեկավարն ասուլիսի ընթացքում արդեն որերորդ անգամ  հիշեցրեց 2022 թվականին Լեռնային Ղարաբաղին ուղղված ֆինանսական աջակցության մասին:

Կարդացեք նաև

Հարցին՝ խաղաղապահների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ-ն հնարավո՞ր է դիմի ՄԱԿ-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց,  որ իրավիճակի վերլուծությունը հիմք է տալիս ասելու, որ հնարավոր է դրա անհրաժեշտությունը լինի:

«Հայաստանը չի կարող մանդատը չերկարաձգել, բայց եթե տեսնել, որ գործառույթին որևէ բան սպառնում է, մենք՝ այդ թվում՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր երկիր, պետք է նաև այլ միջոցներ փնտրենք և փորձենք գտնել»,- եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս