ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է. Փաշինյան

Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է:

«Դա այդ նախադասության դիվանագիտական թարգմանությունն է, միշտ չէ, որ պետք է ուղիղ տեքստով ասել: Այդ պրոբլեմը կա, դա նոր չէ»,- ընդգծեց Փաշինյանը:

Այս համատեքստում նա նշեց, որ աշխատում են միջազգային կառույցների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերություններում, մասնավորապես, ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս