«Չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանի վրա, իսկ աշխարհում չկա երկիր, որը ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս». Փաշինյան

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Պրահայում հայտարարության մեջ հղում անելով Ալմա Աթայի հռչակարգին՝  Լավրովի մեկնաբանությամբ՝ Փաշինյանն ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում, և հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը համաձայնություն տվել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ խաղաղության ինչ-որ պայմանագրով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ՝ հղում անելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ կարևոր է նախ այդ հարցում պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը.  եթե այո, ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Նա հավելեց, որ մնացյալ հատվածների վերաբերյալ՝ Ղարաբաղի հարցի կարգավորման բանաձևերի մասին, խոսել է  հրապարակային ելույթներում։

«Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք՝ արդյո՞ք մենք որոշում ենք, որ միջազգային հանրության դեմ կռիվ ենք տալիս. այսինքն՝ պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը։ Մենք այսօր տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում, և նաև Ուկրաինայի իրադարձությունների տիրույթում շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի վերաբերյալ, և այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանի վրա։

Կարդացեք նաև

Աշխարհում չկա ու չի եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Եվ մենք ունենք ընտրություն՝ դասավորվել միջազգային զարգացումների տրամաբանությա՞ն մեջ, թե՞ հակառակ այդ տրամաբանության»,- հավելեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս