Արցախի տոտալ շրջափակման և ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ու զինվորականների կողմից Լաչինի միջանցքի փակման 30-րդ օրը մամուլի ասուլիս է տալու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնի դարձավ կիրակի օրը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է թե՝ համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:
Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:
Ադրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։
Արցախն ու Հայաստանը հիմա գտնվում են այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանի ամենաիմաստուն ու օգտակար ասելիքը լռությունն է։ Հնարավոր է՝ հենց այդ լավ գիտակցելով էլ որոշել է խոսել։