Հիմա էլ եմ պատրաստ ստորագրել Ռուսաստանի առաջարկած տարբերակը՝ առանց Ադրբեջանի միջամտության. Փաշինյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հարցին, նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցով այն է, որ իր քաղաքացիները Հայաստանի տարածքով պետք է տեղաշարժվեն ոչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առնչություն չունենալով հայ սահմանապահների ու մաքսավորների հետ։ Նա սա որակեց թշնամության օրակարգի շարունակություն՝ նկատելով. «Մենք պատրաստ չենք այնպիսի կարգավորումների, որ Հայաստանի սուվերենությունը կնսեմացվի»:

«ՌԴ  վերջին այցի ընթացքում մեզ թվաց, որ մենք համաձայնության ենք եկել, այսինքն՝ Ռուսաստանի հետ մեր դիրքորոշումը համընկնում է: Եվ դրա հիման վրա ՌԴ կառավարության փոխվարչապետը պատրաստեց եռակողմ հայտարարության տեքստը, որը, ես ասացի, որ պատրաստ եմ ստորագրելու: Ադրբեջանը չցանկացավ ստորագրել»,- հավելեց Փաշինյանը՝ նկատելով, որ այսօր էլ է պատրաստ ստորագրել այն:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս