Արծվաշենի, Պառավաքարի, Բերքաբերի հարցը կա. պետք է գնալ այդ հարցերը լուծել, հնարավոր է՝ չհաջողենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում դելիմիտացիայի գործընթացների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ շատ հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն:

«Հիմա, օրինակ, ասում են՝ անկլավների թեմա կա: Մենք էլ ունենք այդ թեման՝  Արծվաշենը կա, չէ՞ , ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է, և որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է:

Կան թեմաներ, որոնք օգտագործվում են՝ այդ թվում՝ հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար, նաև որոշակի ցնցումներ առաջացնելու համար: Բանակցությունները նրա համար են, որ տեսնենք՝ ինչ հարց կա, այդ հարցերը քննարկենք:

Հայաստանի տարածքներ կան օկուպացված՝ ընդ որում, ես խոսում եմ՝ 1990-ականներից այս կողմ: Օրինակ, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հողատարածքների մեծ մասը օկուպացված է, Բերքաբեր, Վազաշեն գյուղից»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցերը դելիմիտացիայի գործընթացում քննարկվելու են:

Կարդացեք նաև

Փաշինյանը հիշեցրեց նաև՝ Ադրբեջանում Հայաստանից գաղթած քաղաքացիների մարդահամար են անում, ապա շեշտեց. «ՀՀ տարածքում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն ընդհանրապես չի գործադրվել. մենք Սումգայիթ ենք ունեցել, Բաքվի ջարդեր ենք ունեցել: Ադրբեջանցիներ են եղել՝   որոշել են իրենց տունը վաճառել, Հայաստանից թողնեն՝ գնան. մենք Ադրբեջանից բռնագաղթած քանի՞ մարդ գիտենք, որ տունը վաճառելու հնարավորություն է ունեցել (այդ մարդկանց գույքային հարցերը կան. ինչքան մարդ է Ադրբեջանից բռնագաղթել)»:

Կրկին անդրադառնալով անկլավների թեմային՝ նա նշեց. «Մենք էքսկլավի հարց ունենք՝  Արծվաշենի հարցը: Օկուպացված գյուղերի հարց կա, իհարկե կա՝ օրինակ, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր և այլն: Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Մինչև այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու: Լուծումները երազանքի լուծումներ չեն լինելու, բայց պետք է լինեն լուծումներ»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք՝ 2025-ին ռուս խաղաղապահներին փոխարինի բազմազգ խաղաղապահական զորակազմ, վարչապետն արձագանքեց. «Եկեք առաջ չանցնենք. 4,5 տարվա արդյունքներով պետք է  գնահատվի, թե ինչ է տեղի ունեցել: Մեր խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելն է: Մեզ համար նպատակն է կարևոր, և այդ նպատակի իրագործման համար պետք է գործադրվի ամենաարդյունավետ միջոցը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս