Իմ պրոբլեմն այն է, որ զիջումների գիծը չի երևում. մինչև որտե՞ղ, այդ սահմանը չի երևում. Փաշինյան

Այսօր հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հասարակությունը պատրաստ չէր 2020 թվականի պատերազմին, բա Դո՞ւք, Փաշինյանն ասաց. «Ես էլ պատրաստ չէի, որովհետև ես հո օդի՞ց չեմ ընկել. բա ես էլ քաղաքական կենսագրություն ունեմ, ես էլ պատկերացում, ընկալում ունեմ:  Ավելին ասեմ՝  ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ այդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչև ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի: Որովհետև եթե զիջման չափը տեսանելի է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որ եղել է, և  այսօր էլ պրոբլեմը դրա մեջ է:

Ես այսօր էլ եմ պատրաստ կրել այդ պատասխանատվությունը: Իմ պրոբլեմը, ուղիղ ասում եմ,  պարզ չէ, թե որտեղ է այդ զիջման կամ ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ՝ ժողովուրդ, տեսեք՝  էսքանը զիջվել է, բայց վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս