«Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։

Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։

Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկը։ Ոչ մեկը։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկը, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։

Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։

Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031