Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վրաստանը գլխավորել են ռուսաստանցիների կողմից արտասահմանյան անշարժ գույքի բնագավառում ներդրումներ կատարելու ամենապահանջված երկրների վարկանիշային ցուցակն՝ ըստ տարվա նախնական արդյունքների։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է 85 նկուղ, որից մաքուր է 78-ը:
«Տրոլեյբուսները հիմա որտե՞ղ են հասել և քանի՞ օրում այստեղ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Երքաղլույս» ընկերության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Թևոսյանը»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը։
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը:
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում:
Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները փակել էին Բերձորի ճանապարհը և 3-ժամյա բանակցություններից հետո այն հաջողվեց բացել։ Այսօր կրկին նրանք փակել են Բերձորի ճանապարհը։
Պարտքը կուտակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից առաջ. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանի կողմից հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու հանգամանքը վկայում է, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպվեն պարտության հետ։
Օրենսդրական նախաձեռնությամբ կխստացնենք ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալը. Անդրանիկ Քոչարյան
Համբարձում Մաթևոսյանն ու Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները առավել շեշտում և ընդգծում են 20 դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ։
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Կարիք կա՝ հասկանալու, թե ինչ ունենք որպես «ընդդիմություն», և ինչ պետք է ունենանք փոխարենը։
Արզնի-Աշտարակ միջին ճնշման գազատարի 11․2 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային իրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ:
Մատենադարանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։
Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը:
Նա հանձնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի իջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: