Բաժիններ՝

Անդրանիկ Կարապետյանը 12-րդն է Աշխարհի առաջնությունում

Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը:

Անդրանիկ Կարապետյանը մասնակցեց 89 կգ քաշայինների A խմբում, Վարդան Մանուկյանը՝ B խմբում: Երկամարտի 352 կգ արդյունքով Կարապետյանը 12-րդն է: Պոկում վարժություն գրանցել է 166 կգ արդյուն, հրում վարժությունում՝ 186 կգ:

Վարդան Մանուկյանը պոկել է 155 կգ, հրել՝ 190 կգ: Երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն է:

Այս քաշային կարգում երկամարտի 385 կգ արդյունով աշխարհի չեմպիոն է դարձել Վենեսուելայի ներկայացուցիչ Կեյդոմար Վալենիլան (175+210)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս