Բաժիններ՝

«Կապի մեջ ենք՝ դա նույնն է, որ զանգում եմ վարչության պետին, բան եմ ասում, ասում է՝ լսում եմ». Հրաչյա Սարգսյան

Երևանի և Ֆրասիական Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից ֆրանսիական կողմին ուղարկվել են առաջարկները՝ Երևանում փակ հանքավայրի տարածքի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերին նախատեսվում էր փորձագետների այցը Երևան, որը հետաձգվել է, սպասում ենք նրանց արձագանքին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության վարչությունից:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ հայտնի՞ է, թե երբ են գալու:

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն արձագանքեց՝ հայտնելով, որ կապի մեջ են, ասել են՝ հոկտեմբերին կտեղեկացնեն:

«Կապի մեջ ենք՝ դա նույնն է, որ զանգում եմ վարչության պետին, բան եմ ասում, ասում է՝ լսում եմ: Ի՞նչ ա անում, հեռախոսի ձա՞յնն է ստուգում, որ տեսնի՝ ինձ լսո՞ւմ է, թե՞ չէ: Հիմա, որ կապի մեջ եք, դա ոչ մի բան չի տալիս: Հուլիսին վերադարձել եմ, մինչև հիմա ոչ մի բան չենք արել, հասկանանք՝ խնդիրը որտեղ է»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Կարդացեք նաև

Դավիթ Գևորգյանն էլ տեղեկացրեց. «Իրենք ասել են, որ աշխատանքային խումբ են ուղարկելու, այդ թվում՝ նաև ռեկուլտիվացիայի հարցը տեղում ուսումնասիրեն, բայց տեքստային առաջարկը բոլոր բաղադրիչներով ուղարկված է իրենց: Ասել են՝ կգանք, տեղում կուսաումնասիրենք: Մենք ասել ենք, որ իրենք օր առաջ գան»:

Տեսանյութեր

Լրահոս