Բաժիններ՝

Ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի:

«Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությունը, ամեն ինչ անում է, որ նրա և մյուս բանտարկյալների առողջությունը լինի լիովին պաշտպանված, նաև նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,- ասել է վարչապետը:

Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել էր, թե չի բացառում, որ ուկրաինական դատարանը որոշում կայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31