Բաժիններ՝

Մալայզիայի վարչապետն արձակել է խորհրդարանը

Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրին հայտարարել է խորհրդարանի արձակման մասին. այս որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Այդ մասին գրում է The New Straits Times-ը:

Վարչապետի խոսքով՝ այդ որոշումը հավանության է արժանացել գերագույն ընտրված միապետ Յանգ դի Պերտուան Ագոնգի կողմից: Խորհրդարանի արձակումը պետք է հանի գործող կառավարության օրինականության մասին հարցը, հավելել է Սաբրին:

Այժմ Մալայզիայում ոչ ուշ, քան 60 օր հետո պետք է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի արձակման մասին որոշումը հետեւել է այն բանին, երբ կառավարող կոալիցիայի մի քանի խմբակցություններ ուժեղացրել են ճնշումը Սաբրիի վրա՝ պահանջելով անցկացնել վաղաժամկետ ընտրություններ:

Մալայզիայում 2018 թվականից շարունակվում է քաղաքական անկայունությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31