
Քարաթափում Ձորագետ գյուղի մոտակայքում

Հունվարի 13-ին, ժամը 13։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ին ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ ժայռաբեկորներից մեկը (մոտ 0․5 խմ) ընկել է «Opel Astra G» մակնիշի (վարորդ Գ․ Ռ․) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ուղևոր Պ․ Մ․-ն (ծնված 1981 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Պ․ Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի ժայռաբեկորներից մաքրման աշխատանքներ։ Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։