
Պրիշտինան արգելել է սերբերի հանրաքվեի անցկացումը Կոսովոյի և Մետոքիայի տարածքում

Չճանաչված Կոսովոն իր տարածքում Սերբիայի սահմանադրության մեջ ուղղումներ մցտնելու շուրջ հանրաքվեի անցկացման թույլտվություն չի տա: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել է չճանաչված կազմավորման վարչապետ Ալբին Կուրտինը՝ Twitter-ի՝ իր էջում։
«Եվրամիության (արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ես հայտնեցի (հանրաքվեի նկատմամբ) մեր վերաբերմունքը: Կոսովոյում եւ Մետոքիայում երկքաղաքացիությամբ սերբերը կարող են քվերարկել (սոսկ) փոստով կամ էլ Պրիշտինայի Կապերի դիվանատանը»,- գրել է Կուրտին:
Չճանաչված կազմավորման վարչապետը պնդում է, որ Կոսովոն «ինքնիշխան պետություն է» եւ «այլ երկրի» հանրաքվեի անցակցումն իր տարածքում անհնարին է: Սերբիայի սահմանադրությունում արդարադատության բնագավառում փոփոխությունների շուրջ հանրաքվեն տեղի կունենա հունվարի 16-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: