Մեկ օրում կատարվել է 3964 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 700 նոր դեպք, առողջացել է 1826 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:
Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
Փետրվարի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել երկրում բնակվող սիրիացի փախստականների թվաքանակի, քաղաքացիություն ստանալու, կենսապայմանների ու իրենց ծագման երկիր վերադառնալու տեմպերի մասին:
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: «Դինամոն» նրան պայմանագիր կարող է առաջարկել այս ամառ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
2022 թվականի մարտին կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանցԵվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայիխմբային փուլերի հանդիպումները։
Թուրքական «ORC» սոցիոլոգիական կազմակերպության կողմից փետրվարի 8-13-ին իրականացված հարցումներն իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար կրկին ոչ շահեկան պատկեր է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արգենտինա Կորիենտես շրջանում հրդեհները ոչնչացրել են 785 հազար 238 հեկտար բուսականություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ստացված ֆարշը լցնել թասի մեջ: Հավի ազդրերից հեռացնել կաշին, միսն առանձնացնել ոսկորից: Մաքուր ազդրամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել ֆարշին: Ավելացնել նաև համեմունքները, դնել մի կողմ:
Աղոթքը պայքար է, ու ոչ միայն աղոթքը, սերը, հոգածությունը, Աստծո պատգամները պահելը…: «Ինչպե՞ս սովորել աղոթել»,- հաճախ էի հարցնում ու հստակ պատասխան չստանալով՝ պարզապես աղոթում էի:
Լեոնարդո ԴիԿապրիոն ունի ռուսական արմատներ: Բացի ռուսականից, նա ունի նաև գերմանական, իտալական և ամերիկյան արմատներ:
Երբ Դուք խորհրդի կարիք ունեք, նա միշտ պատրաստ է կիսվել Ձեզ հետ իր տեսակետով, որն արմատապես տարբերվում է Ձերինից: բայց նա չի ճնշում՝ ստիպելով հետևել իր խորհուրդներին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, որը գործում է 2020 թվականի մարտից:
Մեր երկրի պետական պարտքի աճի տեմպը տնտեսության զարգացումներից մի քանի անգամ առաջ է ընկել։ Անցած տարի պարտքն ավելացավ 1 մլրդ 259 մլն դոլարով։ Աճը կազմեց 16,7 տոկոս։ Պարտքի աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի է տնտեսական աճից։ Ակնկալվում է, որ անցած տարվա տնտեսական աճը կլինի 5,5-5,6 տոկոսի սահմաններում։
Սերը՝ որ իմ սիրած ուտելիքն եմ տանում դպրոց, բայց տալիս եմ Արմինեին, որովհետև ձեռքը կոտրելուց հետո առաջին օրն էր, որ եկել էր դպրոց… Ու որովհետև ինքը լավն է:
Վրաստանում փետրվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 288 նոր դեպք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համոզված է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:
Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից։
Անդրադառնալով հասարակության բևեռացմանը, նա հետևյալն ասաց. «Այն մարդը, որը համարում է, որ ղարաբաղցիները հայ չեն՝ թուրք են, Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, Շուշին միշտ էլ եղել է ադրբեջանական, երեխուն սպանել են՝ 20 հազար դոլար տվել են, ասում է՝ կարևորը՝ Նիկոլին գտա, ու ասում է, որ պետք է թուրքերի հետ լավ ապրել: Հիմա սա հա՞յ է: Անիմաստ է նրա հետ որևէ աշխատանք տանել»:
«Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթեւի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթեւի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է: Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթեւ-Լծեն ճանապարհն է եւ Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,-ասաց նա:
Դա իշխանությունների կողմից կազմակերպված իմիտացիոն քայլ է, որը նպատակ ունի տպավորություն ստեղել, թե իշխանությունը հանդիպում է մասնագետներին հետ: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և մի շարք փորձագետների հանդիպմանը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Փետրվարի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը 5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար հյուրասիրության ծառայությունների մատուցման նպատակով։v
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, արդարև, ես ճշմարտորեն հասակացա և բացահայտեցի Խորենացու պատմագրքի «կոդը»՝ մեր որտեղից ծագելը, այս աշխարհում ինչ առաքելություն ունենալը և ուր գնալը: Եվ ես ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր հայ մարդու կյանքում Խորենացին լինի անկյունաքար՝ իր ինքնության կառուցման և կյանքը կազմակերպելու ու վարելու առումներով, որպեսզի կարողանանք մեր պատմության որևէ ժամանակաշրջանում ապրել առանց Խորենացու «Ողբ»-ի վերապրումների»:
Փետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին։ Իշխանությունն ունի մեծամասնություն խորհրդարանում, ընդդիմությունն էլ առանձնապես հետաքրքրված չէ կրթության թեմաներով։ Արդյունքում՝ օրենքը հեշտությամբ ընդունվեց։
«Ֆիզգորոդոկ»-ում փետրվարի 15-ին շինհրապարակից հեռացվել է գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան:
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև՝ ունի իր տարբերակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: