Թուրքիան հայտնվել է տնտեսապես ոչ ազատ երկրների խմբում․ զեկույց

Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան տնտեսական ազատության մակարդակով այս տարի զբաղեցրել է 107-րդ տեղը՝ նախորդ տարվա 76-րդի փոխարեն և տեղ է գրավել «մեծապես ոչ ազատ» երկրների խմբում։ Այդ խմբում են գտնվում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուանդան, Բուրկինա Ֆասոն, Տանզանիան, Քուվեյթը, Կամբոջան և այլն։

Զեկույցում նշվել է, որ վերջին հինգ տարում Թուրքիան կորցրել է տնտեսական ազատությունը։ Շեշտվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն իսլամական օրակարգի է հետևել և քայքայել է ժողովրդավարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։