ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը «Նոյան Տապան» գործակալության հետ զրույցում, ըստ էության, հաստատելով պնդումները, որ Շուշին հանձնվել է, ուշագրավ հայտարարություն էր արել, որին 168.am-ն անդրադարձել էր՝ մանրամասն և բարեխղճորեն հրապարակելով Պողոսյանի ուղիղ խոսքը:
Այսօր Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեի (CAB)-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Պելճիկակահայ Դեմոկրատների Միության (A.A.D.B-ի), Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD), Հայ Դատի Բելգիայի հանձնախմբի (CDCA Belgique) աջակցությամբ Բրյուսելում տեղի ունեցավ ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի՝ արցախահայության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ առաջանալու հավանականությունը մեծ է։ 168.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
Հայաստանին օգնության միջոցների մասին որոշման նախագիծը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։
Համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է խուսափել Հայաստանի խնդիրներից, ընդհակառակը. Զաս
«Ալիևը հասկացրել էր, որ եթե չլինի «Զանգեզուրի միջանցքը», կփակեմ Բերձորի միջանցքը: Փորձեց անել, բայց հավաստիացնում եմ, այն շուտով բացվելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Մենք վաղուց մոռացել ենք, որ Ադրբեջանը հետխորհրդային երկիր է: Ասում են՝ Ադրբեջանը սուվերեն պետություն է, բլա-բլա-բլա…Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն: Ովքե՞ր են Ալիևի ուժային բլոկի, բանակի ղեկավարները… Թուրքե՞րը չեն… Ո՞չ… Բա ո՞վ է… Ով ղեկավարում է բանակը, նա էլ հրամաններ է տալիս»,- «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում ասել է ռուս գիտնական, արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտակլան կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկին:
Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները
Արցախի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, բնապահպանական պատրվակներով փակած Ադրբեջանն արդեն 8 օր է չի բացում։ Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանին պատրվակներ են պետք, որպեսզի իրավիճակը սրի ու Արցախը պահի շրջափակման մեջ։
Հայ-ադրբեջանական սահմանի սեպտեմբերյան դեպքերին ՀԱՊԿ-ի արձագանքը օպերատիվ էր. Զաս
Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:
Քայլերթ՝ հանուն կյանքի ճանապարհի. հայտնի դերասանների նախաձեռնությունը
Երեկ ես արդեն գրել եմ Արցախում և Հայաստանում իրականացվող ակցիաների ու ֆլեշմոբերի կարևորության մասին։ Սա պետք է շարունակվի։ Հատկապես Արցախից շատ կադրեր են պետք։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից մեկ հիվանդ է տեղափոխվել Երևան։
Արցախում 4 ամսական երեխային, ով վերակենդանացման բաժանմունքում է, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից ճանապարհը 8 օր է՝ փակ պահելու պատճառով չեն կարողանում Երևան տեղափոխել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի բժիշկ Հասմիկ Վերդյանը:
120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է
«Երբ լուծվի Ուկրաինայի հարցը, իսկ այն կլուծվի բավականին կարճ ժամկետներում, ես կարծում եմ՝ ամռանը, ռուսական զինված ուժերը կարձակեն իրենց ձեռքերը և այդքան էլ կաշկանդված չեն լինի Ուկրաինայի ռազմական կոնֆլիկտով, Ադրբեջանի հետ խոսակցությունը փոքր-ինչ այլ կոնտեքստում կլինի: Այսինքն՝ կաշկանդված չլինելով Ուկրաինայի կոնֆլիկտով, իսկ դա արդեն լայնամասշտաբ պատերազմ է, ամեն բան այլ կլինի»,- նշել է ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:
Լիցենզիա ունեցող 3 կազմակերպություն դադարեցրել է ամանորյա ճայթռուկների և պայթուցիկ նյութերի վաճառքը:
Ուիքենդային օրերին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։
Այս պահին կարևոր է մեր միասնականությունը՝ մեր ուզածը, մեր սեփական տանն ապրելն է. արցախցի
Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ:
Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով:
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին 11 հոգի ծանր վիճակում գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
#Հիմա. Արցախահայերը և ուսանողները կառավարությանը պահանջագիր են ներկայացնում
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ աշխարհը բանդիտիզմով չի կառավարվում ու ղեկավարվում։
Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում քան ստիպել նրան շատ ավելի կոշտ և խիստ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: