«Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը կարող է նաև աղետի վերածվել, հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար։
Եթե հետևում եք թշնամու մամուլի հրապարակում, ապա վստահ եմ տեսնում եք, որ ամեն կերպ ջանում են ապացուցել, թե ճանապարհը ոչ թե իրենք են փակել, այլ ռուս խաղաղապահները և որ իրենք իբր չեն խոչընդոտում հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ։ Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի։
Երեկ ես արդեն գրել եմ Արցախում և Հայաստանում իրականացվող ակցիաների ու ֆլեշմոբերի կարևորության մասին։ Սա պետք է շարունակվի։ Հատկապես Արցախից շատ կադրեր են պետք։
Այնտեղ ստեղծված խնդիրները պետք է առավելագույնս շատ և ազդեցիկ կերպով ներկայացվեն աշխարհին։ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի։ Սա թշնամու թույլ կողմն է»։