Բաժիններ՝

Արցախում զգուշացվել է՝ դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են՝ տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ:

Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվել են անօրեն վաճառքով և չունեն համապատասխան լիցենզիա: Վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Լիցենզիա ունեցող 3 կազմակերպություն դադարեցրել է ամանորյա ճայթռուկների և պայթուցիկ նյութերի վաճառքը:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ, ստուգումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ աղետալի հետևանքներից խուսափելու և ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ չվաճառել և կամ պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս