ՀԱՊԿ-ը դիտարկում էր ռազմատեխնիկական օգնություն ՀՀ-ին ներքին գներով կամ աջակցության տեսքով. Զաս

Հայաստանին օգնության միջոցների մասին որոշման նախագիծը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

Գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, որովհետեւ որոշման նախագիծը, որը ներկայացվել է պետությունների ղեկավարներին, կրում է գաղտնիության կնիք։ Բայց կար կետ, որը ենթադրում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում, հաստատել է Զասը։

Նա տեղեկացրել է, որ չնայած որոշակի ցանկ չկար, սահմանին ՀԱՊԿ առաքելության ընթացքում Հայաստանից հարցում է ստացվել տեխնիկայի եւ սպառազինության մասին։

Ստանիսլավ Զասի խոսքով՝ դա չի նշանակում, թե վաղը ինքնաթիռ էր թռչելու սպառազինությամբ, բայց դա հնարավորություն կտար պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկի շուրջ եւ իրականացնել, եթե պետության ղեկավարները հաստատեին։ Ինչ-որ բան որպես օգնություն, ինչ-որ բան ներքին գներով, պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031