Anglo asian mining-ը ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է. Գոհար Մելոյանը փաստեր է ներկայացնում

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս շրջանառվում է, որ վերջին տարիներին Արցախի Հանրապետության պետական բյուջեի եկամտի ամենամեծ աղբյուր հանդիսացող Կաշենի հանքավայրը Ադրբեջանի նախագահի կողմից տրամադրվել է Anglo asian mining PLC անունով ոմն անգլիական ընկերության։

Ընդ որում, նշված ընկերությունն ինչպես ադրբեջանական մամուլում, այնպես էլ՝ Հայաստանի հանրային-քաղաքական գործիչների ու ֆեսյբուքի հայկական սեգմենտում ներկայացվում է որպես անգլիական ընկերություն։

❗️? Սակայն Anglo asian mining Public limited company-ի վերաբերյալ անգամ բաց աղբյուրներից առկա տեղեկատվության ուսումնանսիրությունից երևում է, որ նշված ընկերությունն անգլիական ընկերություն է միայն ձևական տեսանկյունից, իսկ բովանդակային առումով ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է։

Նախ, «անգլիական ընկերությունը» գործունեություն է ծավալում բացառապես Ադրբեջանում։ Նրան են պատկանում Ադրբեջանի բոլոր հիմնական հանքերը շահագործելու և ուսումնասիրելու իրավունքները։ Որևէ այլ երկրում այս ընկերությունը որևէ այլ գործունեություն չի ծավալում։

Անգլիական իրավունքում Public limited company է հանդիսանում այն ընկերությունը, որի բաժնետոմսերը ցուցակված են կամ կարող են ցուցակվել բորսայում։

Սակայն ինչպես այդ ընկերության պաշտոնական կայքում, այնպես էլ՝ հանրամատչելի աղբյուրներում նշվում է, որ ցուցակված է նշված ընկերության մոտ 55-56 % բաժնետոմսերը։

1️⃣ Ամենախոշոր բաժնետերը (28.7 %) ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Մոհամեդ Ռեզա Զավիրին է, ով համատեղությամբ ԱՄՆ- Ադրբեջան առևտային պալատի նախագահն է։

2️⃣ Հաջորդ խոշոր բաժնետերը (9.3 %) ԱՄՆ Նյու-Հեմփշիր նահանգի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունուն է, ով ԱՄՆ-Ադրբեջան առևտային պալատի Պատվոր խորհրդի անդամ։

3️⃣ Ընկերության չցուցակված 43.311% բաժնետոմսերի իրական սեփականատերերի մասին որևէ տեղեկատվություն հրապարակված չէ։

?Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը և կառավարությունն առանց որևէ մրցույթի նշված հանքի շարագործման իրավունքը տրամադրում են նշված ընկերությանը դժվար չէ կռահել, թե ով է հանդիսանում նշված 43.311% բաժնետոմսերի իրական սեփականատերը։

❗️Եթե նշված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառվի անգլոսաքսոնական իրավական համակարգում հայտնի piercing corporate veil տեսությունը, ապա պարզ է դառնում, որ այդ ընկերության իր բնույթով ոչ թե անգլիական, այլ ադրբեջնական ընկերություն է։

? Հետևաբար, նշված ընկերության մասին խոսելիս տեղին է ոչ թե «անգլիական ընկերություն» բառակապակցությունը, այլ՝ «Ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակացված ադրբեջանական ընկերություն» նախադասությունը։

Վերոգրյալի տողատակերն էլ ենթակա են լրացուցիչ մեկնաբանման❗️»։

Տեսանյութեր

Լրահոս