Այս հարցն է հիմա բոլորի շուրթերին։ Մարդիկ սպասում են, որ մի լուծում կգտնվի, բայց չգիտեն, թե որտեղից և ինչպես։ Բոլորի հայացքն առաջին հերթին ռուս խաղաղապահներին է ուղղված։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Չգիտենք` դեռ որքան բլոկադայի մեջ կմնանք. անցնում ենք վառելիքի սպառման հատուկ ռեժիմի. Ռուբեն Վարդանյան
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է:
ОРТ-ն, РТР-ը, CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն և այլ առաջատար լրատվամիջոցները արդեն կաղաղակեին Արցախի կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի էկոլոգ-դիվերսանտների տեռորիստական ակցիայի մասին:
Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։
Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։
Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, ֆեյք ակտիվիստները, որոնք արդեն երկրորդ օրն է՝ փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով, իրականում ոչ միայն քաղաքական խնդիր են լուծում, ոչ թե ցանկանում են իբրև թե մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, այլև տնտեսական խնդիր են լուծում: