«Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները». Մետաքսե Հակոբյան
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները, հնարավոր հաջողությունները: Այսօր Արցախի Հանրապետությունը որոշեց, որ ադրբեջանի ագրեսիվ պահանջը չի կատարելու, քանզի դա սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի կործանման: Ադրբեջանը 10 օր է, ինչ իր գործողություններով չեղարկում է 2020 թ-ի եռակողմ պայմանավորվածությունները:
Մեր միասնական որոշումը, հաստատակամությունը հավասարակշռությունից հանեցին ագրեսորին և սխալվեցին իրենց «հաշվարկներում»: Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ: Դիմանալու ենք, որ հաղթահարենք…»