«Կտրվեք եվրատեսիլյան լույսերից և գնացեք Արեգունի, չգնանք՝ ավելի լավ է գետինը մտնեք». Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմելով իշխանություններին՝ նշեց, որ օրերս եղել են Վարդենիսում՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողի` ծանր պայմաններում ապրող ընտանիքում:

«Վահան Մեխակի Հակոբյան, պայմանագրային զինծառայող՝ 1993 թվականին ծնված, զոհվել է սեպտեմբերի 13-ին Կապուտան գյուղի վերևի դիրքերում։ Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկը, կինը՝ Նաիրան, և 4 երեխաները։ Կարծում եմ՝ ընտանիքի վիճակը պարզ է, Վահանը և Նաիրան ամուսնացել են 2014 թվականին և ամուսնությունը չեն գրանցել և արդեն 3 ամիս է՝ չեն կարողանում ստանալ զինծառայողի համար տրամադրվող հատուցումը։ Վարչապետ, պաշտպանության նախարար, ՏԿ նախարար, մարզպետ, անջատվեք եվրատեսիլյան ու տոնածառի լույսներից, գնացեք այդ տուն, խոնարհվեք  տիկին Վարսիկի, Նաիրայի ու այդ 4 երեխաների առջև, արագ լուծեք հարցը, եթե չարեցիք՝ ավելի լավ է  գետինը մտնեք»,- շեշտեց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս