ՀՀ Նախագահը պետք է լինի հանրային խիղճը. Դավիթ Հակոբյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր կառավարման ձևի մոդելի հարցը՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական:
Քննարկման ավարտին նախագահի ինստիտուտի պրեզենտացիան ներկայացնող սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:
«Առաջարկվում է նախագահի լիազորությունները սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ, նաև օրենքներով: Նա պետք է լինի հանրային խիղճը: Նախագահը պետք է կարողանա մերժել թեկնածությունը՝ բարեվարքության եզրակացությունը հաշվի առնելով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության՝ ո՞վ է կողմ կառավարման ձևի ուղղության պահպանմանը, ո՞վ է դեմ: Գերակշիռ մասը կողմ էր կառավարման խորհրդարանական մոդելի պահպանմանը: Դեմ էր Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում