«Գործող Սահմանադրությամբ մենք ունենք խորհրդարանական կառավարման ձևի Հանրապետություն, սակայն գործող փոխզսպման կառուցակարգերն ամենևին բավարար չեն: Մեզ մոտ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է քաղաքական մեծամասնության ձեռքում, և մի կողմից խորհրդարանական փոքրամասնությունը չունի բավարար լծակներ, կամ տրված լծակներն արդյունավետ չեն, իսկ մյուս կողմից Հանրապետության ոչ գործադիր նախագահը չունի բավարար լծակներ»:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր կառավարման ձևի մոդելի հարցը՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական: