Բաժիններ՝

Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը համերգով հանդես կգա Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբի հետ

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Արվեստ 23» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում նոյեմբերի 29, ժամը՝ 14:00–ին համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը՝ իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

«Թե ինչ գերատեսչությունների եւ անհատների աջակցությամբ հնարավոր եղավ մեկնարկել այս նախագիծը՝ հաջորդիվ․․․ Տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում»,– գրում է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930