«Նախարարների աշխատավարձը կբարձրանա՝ 142, իսկ Փաշինյանի աշխատավարձը` 200 հազար դրամով». Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Ֆինանսների նախարարի հետ միասին, պետական բյուջեի նախագիծ են մշակել ու բերել ԱԺ, որով առաջարկում են 2023 թվականին նախարարների աշխատավարձը բարձրացնել 142 հազար դրամով, Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը՝ 200 հազար դրամով, իսկ աշխատող, աղքատ մարդու աշխատավարձը բարձրացնում են 7 հազար դրամով։
«Այս թիվն արդեն իսկ ինքնին խոսուն է, էլ ի՞նչ գնահատենք։ Հիմա մնացածն ինչ-որ խոսում են՝ դրանք փաթեթավորում են։ Փաթեթի մեջը որ բացեք, տեսնելու եք, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատավարձը բարձրացրել է 25 տոկոսով, իսկ աղքատի աշխատավարձը՝ 10 տոկոսով։ Իրենք ասում են՝ մենք խոստացել ենք 2026 թվականին աշխատավարձը բարձրացնել 85 հազար դրամ, բայց հիմա դարձրել ենք 75 հազար։ Մարդկանց գնողականությունը գնաճի պայմաններում ավելի արագ է նվազում, առանց այդ էլ նրանց եկամուտները չեն բավականացնում իրենց նվազագույն կարիքները հոգալու համար»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում