«Նիկոլ, նենց ես ամեն ինչի հերն անիծել, որ մարդ չգիտի՝ քեզնից հետո ո՞նց է երկիրը խելքի բերվելու»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։

Ինչո՞ւ ինքդ գաղտնի պայմանավորվեցիր ու 2018-ի դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու ադրբեջանցիներին հրավիրեցիր Հայաստան։

Դու էիր հայկական գյուղերը թուրքական «էյվազլի մեյվազլի» անվանում։

Դու էիր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսում։

Դու էիր Ալիեւի հետ խաղաղության դարաշրջան սկսում ու երջանիկ ապագա խոստանում։

Ի՞նչ ես եկել «կոկորդիլոսի արցունքներ» թափում հիմա։

Դու խաբել ես ժողովրդին։

Ալիեւին դու էիր «կառուցողական» համարում։

Դու տապալվել ես ու երկիրն էլ տանում ես վերջնական կործանման։

Երկու տարի շարունակ, բացի միակողմանի ամոթալի զիջումներից, ոչինչ չես արել։

Նենց ես ամեն ինչի հերն անիծել, որ մարդ չգիտի՝ քեզնից հետո ո՞նց է երկիրը խելքի բերվելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930