Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինված ուժերը չեն բացառել բանակցությունների հնարավորությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ

ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ հնարավորություն է տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, եւ կողմերին կոչ է արել օգտվելու դրանից:Այդ մասին նա ասել է նոյեմբերի 9-ին՝ հանդես գալով Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը:

Միլլին մեկնաբանել է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այդ քայլին է դիմել, որպեսզի «պահպանի իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար», թեեւ գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը:

«Բայց կա նաեւ հնարավորություն, հնարավորությունների պատուհան բանակցությունների համար»,- ասել է Միլլին:

Նրա խոսքը մեջբերում է Associated Press գործակալությունը: Միլլին նշել է, որ բանակցությունների համար Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է «փոխադարձաբար ընդունեն», որ հակամարտությունում ռազմական միջոցներով հաղթանակ, ամենայն հավանականությամբ, չի լինի, «ուստիեւ անհրաժեշտ է դիմել մյուս միջոցներին»: Որպես օրինակ նա բերել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հետ կապված իրադրությունը:

«Երբ կա բանացություններ վարելու հնարավորություն, երբ կարելի է հասնել խաղաղության, օգտվեք դրանից: Օգտվեք պահից»,- նշել է Միլլին, որի ելույթից մի հատված տալիս է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյաներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիեւին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս