
Սպանախով և պանրով սենդվիչներ՝ արագ նախուտեստի համար

Բաղադրիչներ
1. Տարեկանի հաց – 2 կտոր
2. Ավոկադո – 0,5 հատ
3. Պեստո – 2 ճ/գ
4. Սպանախ – 30 գ
5. Կոշտ պանիր – 2 հատ
6. Ֆետա պանիր – 2 ճ/գ
7. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հացի երկու կտորներին պեստո քսել: Դրանցից մեկի վրա մի կտոր պանիր դնել, ապա՝ ավոկադոյի մի կտոր, ֆետա պանիր, սպանախ, երկրորդ շերտ պանիր և ծածկել երկրորդ կտոր հացով։
2. Պատրաստի սենդվիչը երկու կողմից տապակել ձիթապտղի յուղի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը