Բաժիններ՝

Բոնոն խոստովանել է, որ Օբամայի հետ կարմիր գինի և թունդ կոկտեյլներ է խմել Սպիտակ տանն ու հարբած քնել Լինքոլնի ննջասենյակում

Հայտնի ռոք երաժիշտ Բոնոն պատմել է, որ մի անգամ ԱՄՆ նախկին, բայց այն ժամանակ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ կարմիր գինի և թունդ կոկտեյլներ խմելուց հետո, հարբել է ու քնել Սպիտակ տանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, թեև երկուսն էլ խմել են, սակայն, ըստ Բոնոյի, իր քնկոտությունն առաջացել է սալիցիլատների նկատմամբ ալերգիայի պատճառով, որոնք առկա են գինու մեջ և ստիպում են նրա գլուխը «փուչիկի պես ուռել» կամ «ցանկացած տեղ քնել»:

Բոնոն պատմել է, որ արթնանալով՝ պարզել է, որ քնել է Սպիտակ տան Լինքոլնի ննջասենյակում:

Ռոք աստղն ուշագրավ պատմությունը վերհիշել է BBC Radio 2-ի եթերում Zoe Ball-ին տված հարցազրույցում:

U2-ի մեներգիչը և նրա կինը՝ Ալի Հյուսոնը, մասնակցել են Սպիտակ տանը ընթրիքին, որը կազմակերպել էր Օբաման, որի հետ Բոնոն երկարամյա հարաբերություններ ունի:

«Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը կոկտեյլներ է խառնում: Նա այնքան էլ շատ չի օգտագործում, քանի որ չափավոր է», – tert.am-ի փոխանցմամբ՝ նշել է Բոնոն և ավելացրել, որ «նախագահը թունդ կոկտեյլներ է պատրաստում»:

Ըստ պատմածի, երբ Բոնոն անհետացել է, Օբաման անհանգստացել է և Հյուսոնին հարցրել նրա գտնվելու վայրի մասին: Կինը պատասխանել է, որ Բոնոն պարզապես գնացել է քնելու, ինչը լսելով՝ Օբաման շատ է զարմացել:

Հյուսոնն Օբամային բացատրել է, որ Բոնոյի հետ տարիներ շարունակ ամուսնությունից հետո նա սովոր է նման վարքագծին, և որ ամուսինը սովորաբար քնում է մեքենայում, բայց քանի որ նրանք չէին կարող կայանել Սպիտակ տան մոտ, այդ տարբերակն բացառվում էր:

«Նա պարզապես պետք է գնար քնելու, կվերադառնա 10 րոպեից: Ես նրա հետ եմ արդեն 30 տարի, մի անհանգստացեք նրա համար, պարոն նախագահ: Ես կգնամ նրան գտնելու», – ասել է կինը:

Բայց Օբաման պնդել է, որ գնա նրա հետ, ինչից հետո նրանք Բոնոյին գտել են Լինքոլնի ննջասենյակում:

«Նա պարզապես արթնացրեց ինձ ու ծիծաղեց», – ասել է Բոնոն՝ հավելելով, որ, ըստ երևույթին, Օբաման չի հավատացել, որ Բոնոն ալերգիա ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս