Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր, սպանություններ հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. Shamshyan.com
Հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դիեր կան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են եկել իրավապահներն ու բժիշկները։ Վերջիններն արձանագրել են 2 տղամարդու մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում