Բաժիններ՝

Համեղ ընթրիք, որը կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում

Բաղադրիչներ

1. Ավոկադո – 2 հատ

2. Սպանախ – 3/4 բաժակ

3. Լայմի հյութ – 1/4 բաժակ

4. Ձիթայուղ – 2 ճ/գ

5. Սխտոր – 1 պճեղ

6. Աղ – 1 թ/գ

7. Աղացած սև պղպեղ – 1/4 թ/գ

8. Պաստա – 370 գ

9. Պաստայի արգանակ – 1/2 բաժակ

10. Մաքրած ծովախեցգետին – 400 գ

11. Համեմ

Պատրաստման եղանակը

1. Ավոկադոյի կտորները, սպանախը, 2 ճ/գ լայմի հյութը, 1 ճ/գ ձիթապտղի յուղը, սխտորը, աղը և սև պղպեղը խառնել:

2. Պաստան եփել:

3. Թավայի մեջ ձիթապտղի յուղ տաքացնել, ծովախեցգետինները տապակել:

4. Ծովախեցգետիններին ավելացնել 2 ճ/գ լայմի հյութ, համեմ և խառնել:

5. Պաստան լցնել խորը ամանի մեջ: Ավելացնել ավոկադոյի սոուսը: Եթե այն շատ խիտ է, բացել սոուսը պաստայի ջրով:

6. Վրան շարել ծովախեցգետինները և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս