Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմից 2 տարի հետո հիշեցնել ուշագրավ դրվագները՝ օրերով, քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական տեսանկյունից ներկայացնելով, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների որոշ հայտարարությունները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնց այսօր հատկապես արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ: Այս անգամ առանձնացրել ենք հոկտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածը:
Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին):
Իմիշխանության պահպանման համար բռնապետիկը պետական բյուջեի հաշվին շռայլորեն վարձատրում է անգաղափար, նյութապաշտ պատգամավորներին, նախարարներին, անգրագետ ոստիկաններին, հնազանդ քննիչ-դատախազներին, հնազանդեցնում դատավորներին։
Ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով` դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում:
Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կայցելի Մոսկվա: Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։
2020թ. դեկտեմբերի 29-ին՝ աղետաբեր 44-օրյա պատերազմից 50 օր անց, տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:
Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, վստահ Է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը:
Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից։ Այս թեզը կարմիր թելով անցնում է բրյուսելյան մեր բոլոր հանդիպումների ընթացքում։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին Նոյ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ռոման Ղ.-ին։
Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է հայ զինծառայողի 10 մարմին: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Հայաստանի մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար. որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան:
Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ օկուպացված Շուշիի մոտ հայկական կողմին է փոխանցել մեր զինծառայողների դիերից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն է ստորագրել, որով հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել։
«ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, իշխանամերձ շրջանակները սոցցանցերում տարածեցին ռուսական արտադրության «Բուռան» բազմաֆունկցիոնալ լիաքարշակ զրահապատ մեքենաների լուսանկարները՝ գրելով, թե արտադրված է Հայաստանում: Իսկ, այսպես ասած, արտադրման վայրը՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան: Ի դեպ, հայկական տարբերակի անունը «Լուսան» է: Սոցցանցերում տարածված լուսանկարները վերցված էին «Լուսան»-ի պաշտոնական կայքից: Ավելի ուշ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի այդ ժամանակվա տնօրեն […]
Զախարովան «գողություն» Է որակել ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը: Դիվանագետը նաեւ նշել Է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «գերեզման կդնի ԵՄ-ի համբավը»:
Այսօր առավոտյան կյանքից անժամանակ հեռացել է շատ սիրելի հեռուստալրագրող Գայանե Փայտյանը:
Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության մասին և գրառում արել պատվավոր հյուրերի գրքում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը, ավարտելով իր ուսումնառությունն Իտալիայում, սույն թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 21-ամյա Կորյուն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) մեղադրանքով:
Տարբեր առիթներով ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը պետք է լինի առաջնային, սակայն որևէ խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Ռուսաստան-Ադրբեջան, ԵԱՏՄ-Ադրբեջան համագործակցության նշանակությունը գնալով մեծանում է:
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով: