
Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարելու մասին։
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:
Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության տեքստում: