Բաժիններ՝

27-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ մի քանի գրամ քաշով։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31