«Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաև ցանկացած նման առաջարկ։
Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և բարոյականության ոտնահարում։
Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն՝ կամ պատմության մեջ մտնել որպես անարժանապատիվ, փոքրոգի, թուլամորթ, վախկոտ, անհայրենասեր սերունդ, որը չկարողացավ տեր կանգնել իր աստվածային երկրին, կամ պատմության մեջ մտնել որպես սկզբունքային, խիզախ, հայրենասեր, իմաստուն սերունդ, որն իրականացրեց իր բիբլիական առաքելությունը և, չնայած բոլոր դժվարություններին, ապացուցեց, որ անհնարին է կոտրել, անարգել, ոտնահարել արցախցու, հայի պատիվը, պատմությունը, արժեքները։
Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, ունենք #Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, պատասխանատու են ապագա սերունդների և անմահացած հերոսների առաջ և վերջին հաշվով պետք է պատասխան տանք Աստծո առաջ»։