Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 10:00-18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Բալահովիտ գյուղի մի հատվածի գազասպառողների,
ժամը 10:00-17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի, Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների,
ժամը 09:00-18:00-ն՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Րաֆֆու, Կամոյի, Բաղրամյան, Հարությունյան, Արևելյան, Մատրոսովի, Խանջյան, Տերյան, Սպարապետի, Սուրբ Նշանի, Աբովյան, Թելմանի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լեռնապատ գյուղի, Արջուտ կայարան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 10:00-18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի (դպրոցի թաղամաս) գազասպառողների,
ժամը 09:00-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի «Կենտրոնական», «Թթու ջուր-2» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: