ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը
Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, կմասնակցի կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Այդ նպատակով Մոսկվա պատվիրակություն գործուղելու որոշումը հոկտեմբերի 28-ին կայացրել է Նիկոլ Փաշինյանը։
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2022 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»: