«Զվարթնոց» օդանավակայանում գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից փող էին գողացել։ Նախնական տվյալներով՝ 10 000 ռուբլի։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին, որ 26-ամյա երիտասարդի դրամապանակից փողը գողացել էր 41-ամյա տաքսու վարորդը, որը Նորագյուղի բնակիչ է։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է գծային բաժին ու խոստովանել արարքը։ Գողոնն առգրավված է։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։