
Սևամորթ բրիտանուհին դատի է տվել գործընկերներին, որոնք հրաժարվել են իր հետ նույն վերելակը նստել

Անգլիայում բնակվող սևամորթ կինը դատի է տվել գործընկերներին, որոնք հրաժարվել են իր հետ նույն վերելակը նստել. կինը վստահ է, որ դարձել է ռասիզմի զոհ։
Ինչպես գրում է Daily Mail-ը, Շերիլ Սփրագի խոսքով՝ ինքը վերելակի դռները պահել է գործընկերների համար, սակայն նրանք արհամարհանքով անցել են կողքով՝ ցույց տալով իրենց արհամարհանքը։ Այս արձագանքը վիրավորել է ծագումով ճամայկացի բրիտանուհուն, և նա դատի է տվել։
Չնայած՝ գործընկերները հերքել են բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իրենք վերելակ չեն մտել, քանի որ չէին շտապում, այնուհանդերձ նրանց փաստարկները դատարանին անհամոզիչ են թվացել, ուստի Սփրագը պետք է փոխհատուցում ստանա։
«Մենք կարծում ենք, որ դա Շերիլի արժանապատվությունը վիրավորող վարքագիծ էր: Դա վիրավորական ու նվաստացուցիչ էր»,- մեկնաբանել է իր որոշումը դատավորը։
Բացի այդ, հետաքննությունը պարզել է, որ Սփրագը խտրականության է ենթարկվել աշխատավայրում, երբ դիմել է նոր պաշտոնի համար և պարզել, որ նախապատվությունը տրվում է «սպիտակ մայրցամաքային եվրոպացիներին»: