Բաժիններ՝

Օշական, Սասունիկ և Ագարակ համայնքներում հայտնաբերել ու ձերբակալել են տարբեր տարիքի երեք տղամարդ

Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները շարունակում են համատեղ արդյունավետ միջոցառումները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Օրերս, ժամերի տարբերությամբ, երեք դեպք են բացահայտել։

Օշական, Սասունիկ և Ագարակ համայնքներում հայտնաբերել ու ձերբակալել են տարբեր տարիքի երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Օշականի, մեկը՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ։

Ոստիկանության Աշտարակի բաժնում տղամարդիկ խուզարկվել են։ Արդյունքում՝ հաստատվել են իրավապահների կասկածները. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 8 գրամից ավելի։ Մեկի մոտ նաև դանակ կար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31