Չեն հրավիրել, չգիտեմ,  իրենց հարցրեք՝ ինչու չեն հրավիրել. Արա Աբրահամյան

««Արարտյան ալյանս»-ն ուզում է գրել աշխարհի հայ ժողովրդի ճանապարհային քարտեզը՝ թե մենք ինչ պետք է անենք, ինչպես ենք տեսնում Հայաստանի զարգացումը, ինչպես ենք տեսնում Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք կապը, ինչ լուծում պետք է ստանա Արցախի հարցը: Որ ասում են՝ Արցախը Ադրբեջան է, Արցախը երբևիցե Ադրբեջան չի եղել. մենք գրքեր ունենք փաստաթղթերով»,- մամլո ասուլիսում անդրադառնալով Հայաստանի հերթական այցի նպատակներին՝ մանրամասնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Հոկտեմբերի 19-23-ը Երևանում անցկացվում են «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումներ՝ միտված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ Համաժողովին մասնակցում են գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների ճանաչված փորձագետներ Հայաստանից և արտերկրներից,  Սփյուռքից և Արցախից: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:

Արա Աբրահամյանը նշեց, որ համաժողով-քննարկման օրերին ստացել են տարբեր առաջարկություններ, և նպատակ ունեն դրանք ուղարկել Կառավարությանը, Սփյուռքի կառույցներին,  այն փորձագետներին, որոնք զբաղվում են այս կամ այն ուղղություններով:

Անդրադառնալով ալյանսի որդեգրած ուղղություններից մեկին` Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տեսլականին, Ռուսաստանի հայերի միության նախագահը նկատեց. «Բավականին շատ խնդիրներ կան այսօր. Սփյուռքը և Հայաստանը տարբեր ուղղություններով են աշխատում՝ կապ չկա: Մենք մեզ համար ենք աշխատում. կա Հայերի միություն, որն ունի բազմաթիվ մասնաճյուղեր և  ՌԴ ամենամեծ, հարգված կառույցներից է: Կա ազգային խորհուրդ, որը ղեկավարում է ՌԴ նախագահ Վլամդիր Պուտինը, և մեր մոտեցումը, մեր առաջակությունները շատ ուշադիր լսում են, տարբեր առաջարկություններ ընդունվում են, բայց կապ չկա ՀՀ-ի հետ:

Կարդացեք նաև

Օրինակ, եթե վերցնենք անցյալ իշխանությունների ժամանակ՝ երբ կար Սփյուռքի նախարարություն, տասնյակ միջոցառումներ էինք անում, հիմա՝ ցավոք սրտի, չկա դա. կապը կտրվել է: Ինձ ասում են՝ Ձեր ինադու չեն անում»:

Հարցին, արդյոք մասնակցելո՞ւ է Զարեհ Սինանյանի կազմակերպած Սփյուռքի համաժողովին,  սփյուռքահայ գործիչը պատասխանեց. «Ինձ, ցավոք սրտի, չեն հրավիրել. եթե հրավիրեին, ուրախությամբ կմասնակցեի: Չեն հրավիրել, չգիտեմ, իրենց հարցրեք՝ ինչու չեն հրավիրել:

Ասում են՝ Ձեզ ինադու չեն հրավիրում, ասում եմ ՝ չի լինի՞՝  իմ ինադու հակառակն անեն՝ ճանապարհները կառուցեն, իմ ինադու երկիրը զարգացնեն, պաշտպանությունը, Արցախը… բոլոր խնդիրները: Այսինքն՝ ինչ-որ ինադ կա. պետությունը, պետության  իշխանությունն այդ բառերը չպետք է օգտագործի, և նման հասկացություն չպետք է լինի»:

Արա Աբրահամյանն առաջարկեց ստեղծել Սփյուռքի կոնգրես՝ 10 անդամներով, որոնցից 20-ը՝ բարձր որակավորմամբ փորձագետներ, իսկ 80-ը՝ ընտրովի սկզբունքով՝ պատգամավորներ: Սփյուռքահայ գործիչը նշեց, որ այդ կոնգրեսին կից կարող է գործել բարեգործական հիմնադրամ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու համար. «Տեսեք ՝մենք մեղադրում ենք, որ փող ենք հավաքել, ուղարկել ենք, այստեղ չեն օգտագործել նպատակային, կամ մի մասը տեղ չի հասել, կամ իշխանությունները, ՀՀ ժողովուրդը մեղադրում են, որ Սփյուռքում փող ենք հավաքում, չենք ուղարկում: Որպեսզի այդ ամեն ինչն ավելի  հասկանալի, թափանցիկ լինի, պետք է մի կազմակերպություն հավաքի՝  դա Սփյուռքի կոնգրեսն է:

Այդ կոնգրեսը պետք է իրավունք ունենա կառավարության հետ համատեղ մշակել ներդրումային ծրագրերը»:

Նա հավելեց, որ այս ծրագրերն արդեն թղթի վրա են:

Տեսանյութեր

Լրահոս