
Թալինի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Դաշտադեմ գյուղում ձերբակալեցին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 15 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են նախաքննական մարմնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։