![](/banners/BeFunky-design.jpg)
35-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/hivandanoc.jpg)
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ու դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա ստեփանավանցուն մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա համաքաղաքացին:
Նա Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Հարությունյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: