Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լևոն Զեքիյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։
Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք Է ընդունել հանրակցության կազմ:
Հայաստանը Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արագ արձագանքման բժշկական թիմին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի սկզբին, վերջնական գրանցումը կլինի մոտ մեկ տարվա ընթացքում՝ կախված ԱՀԿ-ում ընթացող գործընթացներից:
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը կարևորում է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը՝ ապահովելու նորարարություն և առաջընթաց:
«Գազպրոմ»-ին հաջողվել է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել:
Մարտիկ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նույնիսկ մեկ երեխա ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահությանը, եթե համաձայնություն չեն հայտնում:
Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չե՞ք ամաչում և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել օգտագործվող բառապաշարը և խուսափել «հավասարակշռված հաղորդումների» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպանական գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես կա:
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելը երկրի համար նպաստաբեր կլինի։ Այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«Արցախում ժողովուրդն ընդդիմանում է ստեղծված իրավիճակի և օրեցօր վատթարացող պայմանների համար։ Կարևորն այն է, թե այդ հանրահավաքի ժամանակ տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ կներկայացվեն, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ են, թե՞ չէ»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը:
Մարտահրավերներով ու դժվարություններով լի այս ժամանակներում մեր պետությունն ամենատարբեր ոլորտներում որակյալ մասնագետների, ինչպես նաև պատրաստված, կրթված և պատասխանատու անհատների, կրթված հասարակության կարիք ունի: Ուսուցի՛չն է, որ իր էությամբ և աշխատանքով կանգնած է նման մասնագետների և անհատների, նման հասարակության կրթության և դաստիարակության ակունքում։
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար:
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը:
Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը:
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չէ:
Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ընդ որում, ըստ «Ազատության»՝ այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։
Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: