Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: